Քաղաքականություն
Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ․ Հրանտ Բագրատյան
Gohar Vardanyan
1 րոպե
284 դիտում
Պեկինում Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի ընթացքում, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում, իսկ Հայաստանի վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որեւէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Պեկինի միջազգային համաժողովի արդյունքներին եւ Հայաստանի հնարավոր քայլերին։
«Պեկինում ավարտվեց մետաքսի ճանապարհի 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դուլար), Ղազախստանն ուզում է նույն բանը բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադբրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»,- ասված է նրա գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202