Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա. Մակունց
Gohar Vardanyan
1 րոպե
1,072 դիտում
Քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանդիպման օրակարգում մի քանի հարց է եղել։ Մակունցը նշել է նաև, որ քննարկվել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը։ Խմբակցությունը որևէ դիրքորոշում չի ձևավորել, հնչել են տարբեր կարծիքներ»։ Նա ասել է, որ Արարատ Միրզոյանը ներկա է եղել քննարկմանը և քանի որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահին, ապա Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։ Նրա խոսքով հպանցիկ անդրադարձ է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպին։ «Այս պահին մենք չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կա այդ ամենի ետևում՝ կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե ոչ»,- նշել է Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
232
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
263
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202