Քաղաքականություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՔՈ-ն առաջարկում է Ծառուկյանի դեմ քրգործ հարուցել. «Իմ քայլը» փակ նիստ կանի
Gohar Vardanyan
1 րոպե
437 դիտում
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հաղորդագրություն է ուղարկել լրատվամիջոցներին այն մասին, որ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ «Սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը»։
Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է՝ կից գրություններում ՔՈ-ն ներկայացրել է հատվածներ Ծառուկյանի հարցազրույցներից, որտեղ խոսում է իր բիզնեսի մասին։
Հիշեցնենք, որ ըստ Hraparak. am-ի, այսօր, ժամը 4-ին Ազգային ժողովում կայանալու է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ։
Լրատվամիջոցը գրում է, որ քննարկման հիմնական առարկան լինելու է ԲՀԿ խմբակցությունը, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանի միջադեպը Վայոց Ձորում, որի առնչությամբ դատախազության հանձնարարությամբ նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202