Քաղաքականություն
Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան
Gohar Vardanyan
306 դիտում
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ArmLur. am -ին հայտնել է պաշտպան Հայկ Ալումյանը:
Կից ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. «Ռոբերտ Քոչարյանի գործը մոտ ապագայում ներկայացվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քոչարյանի քրեական գործը քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները տեղեկություններ ունեն, որ մակագրության գործընթացը հնարավոր է կազմակերպել այն ձևով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի: Այդ մասին բազմաթիվ հրապարակվել են ԶԼՄ-ներում, երբ գործը համակարգիչ մուտքագրելուց առաջ փակվում են մնացած դատավորների դաշտերը և մնում է այն դատավորը, ով նախապես որոշված է տվյալ գործի քննության համար: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան: Նման հնարավորությունը բացառելու , բաշխման գործընթացը թափանցիկ դարձնելու և պաշտպանական կողմի կասկածները փարատելու համար խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ողջ գործընթացին»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
186
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202