Քաղաքականություն
Արագաչափերի բիզնես չի կարող լինել. ՃՈ պարզաբանումը
Gohar Vardanyan
1 րոպե
275 դիտում
Ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը՝ արագաչափերը, տեսախցիկները, պարեկային ավտոմոբիլները և դրանցում տեղադրված սարքավորումները հանդիսանում են պետության սեփականությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանում արագաչափերի բիզնես գոյություն ունի, թե ոչ:
«Արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ: Այլ բան է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափերը եւ Երևանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման: Բայց այն, որ դա արագաչափերի բիզնես է, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Չիլինգարյանը:
Անդրադառնալով արագաչափերի հավատարմագրային կառավարչին՝ ՃՈ պետի տեղակալն ասաց, որ հավատարմագրային կառավարիչը հանդիսանում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը:
Չիլինգարյանն ընդգծեց նաև, որ նախորդ կառավարությունն է կնքել տվյալ ընկերության հետ պայմանագիր, այլ ոչ թե Ճանապարհային ոստիկանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217