Քաղաքականություն
Աշխատավարձի հարկը չպետք է ծանրաբեռնի ձեռնարկատիրոջը. Ֆինանսների փոխնախարար
Gohar Vardanyan
1 րոպե
180 դիտում
Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որը տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց դրա հիմնավորումները:
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե եկամտահարկի համահարթ տարբերակի մասին առաջարկություններ կատարելիս ո՞ր երկրների փորձն են նկատի ունեցել, և արդյոք նայե՞լ են Վրաստանի, Մակեդոնիայի և Սլովակիայի ձախողված փորձն այս առումով:
Փոխնախարար Պողոսյանը նշեց՝ իրենց կարծիքով, եկամտային հարկի համակարգը պետք է լուծի երկու հիմնական խնդիր: «Մեկը վերաբաշխողական գործառույթի իրականացնումն է, որը կարծում եմ, որ մեր երկրում չի իրականացվում: Եվ երկրորդը ֆիսկալն է: Եկամտային հարկը պետք է լինի այնպիսին, որ աշխատավարձի հարկը չծանրաբեռնի ձեռնարկատիրոջը՝ հատկապես արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական նախագիծ իրականացնողին»,-նշեց Պողոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում որքան է գնահատում գնաճային ճնշումը՝ փոխնախարարն ասաց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունման ազդեցությունը գնահատվել է ընդհանուր հավասարակշռության մոդելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Եվ գնաճային ճնշումներն աննշան են: Նա վստահեցրեց, որ ռիսկեր չկան:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202