Քաղաքականություն
Ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումից հետո Արայիկ Հարությունյանը դիմել է իրավապահներին
Gohar Vardanyan
1 րոպե
503 դիտում
Եթե սա իրական կերպար է, ապա օրենքի ամենայն խստությամբ պատասխան է տալու սուտ մատնության կամ զրպարտության համար: Քիչ առաջ այս գրառումն ուղարկեցի իրավապահ մարմիններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Վազգեն Սաղաթելյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը:
Վերջինս գրել էր. "Նվերների ու չտեսության մասին
Սա ինձ պատմել է ծանոթս, որը անձամբ ճանաչում է պատմության հերոսներից մեկին։
Որոշակի ժամանակ առաջ մեկը որոշում է այսպես ասած լավացնել հարաբերությունները Արայիկ Հարությունյանի հետ։ Ժողովրդի լեզվով ասած՝ ոռ մտնել։ Գտնում է, որ դրա լավագույն միջոցը՝ թանկարժեք նվեր անելն է։ Ցավոք, այդ պահին ու ցանկություններն ու ֆինանսական հնարավորությունները անհամատեղելի են լինում։ Դե, սկսում է գցել֊բռնել, թե ի՞նչ ծանոթ ունի, որ կարող է օգնել ու հիշում է, որ հին ծանոթնորից մեկը ժամացույցների խանութ ունի։ Գնում է մոտը, երկար֊բարակ պատմում, համոզում է, որ այդ նվերից հետո ամենայն հավանականությամբ մի որևէ պաշտոն կստանա ու իրան էլ չի մոռանա։ Մի խոսքով 1 մլն դրամ արժողությամբ ժամացույց է ուզում պարտքով։ Խանութի տերը՝ տարիքով մի մարդ, ոնց կարում հրաժարվում է, ասում է, որ չի սիրում նիսյա, որ իրան էլ է կանխիկ գումար խիստ անհրաժեշտ այդ պահին ընթացիկ ծախսերը հոգալու համար, որ ոչ մի ձև չի կարող։ Մեր երիտասարդը սակայն շատ համառ էր։ Վերջը, խեղճ մարդը տեսնելով, որ էլ ճար չկա՝ տալիս է։ Սա վերցնում է ժամացույցը, տանում ուրախ֊ուրախ նվիրում Արայիկին։ Օրեր անց, Արայիկը ժամացույցը տալիս է իր եղբորը, որը կապ ունի ժամացույցների մեկ այլ խանութի հետ ու հանձնարարում նրան կանխիկացնել այդ ապրանքը, քանի որ իրեն այն պետք չէ, իսկ քեշը լավ բան է։ Սա տանում է խանութ։ Այնտեղ ասում են, որ չեն կարող վերցնել, քանի որ իրենց բրենդերի ցանկից դուրս է, բայց կփորձեն կապվել այլ մարդու հետ։ Զանգահարում են մեր հին ծանոթ պապիկին ու ասում, որ կարող են իրական արժեքից մի 10֊20% էժան ժամացույց տալ իրեն, բայց կանխիկ ա պետք տալ ու stap a, տիրոջը փող ա պետք։
Ասում են, պապին այդ օրը սպառել էր քֆուր տալու ողջ տարվա լիմիտը...
Սենց ա լինում, երբ չտեսները հայտնվում են պաշտոնների։ Ախորժակն էլ, ինչպես հայտնի է, ուտելու ընթացքում ա բացվում":
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217