Քաղաքականություն
Ֆինանսների նախարարության պարզաբանումը «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը» հրապարակման վերաբերյալ
Gohar Vardanyan
1 րոպե
301 դիտում
«168 ժամ» օրաթերթի հրապարակած «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարի արդյունքը» նյութում ոչ ճիշտ կերպով է ներկայացվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից՝ ՀՀ կառավարության 2018թ ապրիլի 18-ի նիստի ընթացքում արտահայտված մտքերը՝ կապված «հարկային ծախս» և «հարկային պոտենցիալ» եզրույթների ու դրանց համապատասխան ցուցանիշների հետ:
Մասնավորապես, նյութում ներկայացվել են գոյություն չունեցող տվյալներ և ցուցանիշներ, որոնք ներկայացվել են իբրև ֆինանսների նախարարության հաշվարկ: «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը», - ասված է օրաթերթի նյութում, մինչդեռ որևէ նման հաշվարկ, պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն գոյություն չունի: Որպես տվյալ ցուցանիշի աղբյուր նյութի հեղինակը հիշատակել է կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի համար հաշվարկված հարկային պոտենցիալը մոտավորապես 438 մլրդ դրամով ավելի շատ է եղել հավաքված հարկերի ծավալից:
Իր ելույթի մեկ այլ հատվածում նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է. «...հարաբերական թեթև հարկային ռեժիմը ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանրապես արտոնությունների կարգավորման արդյունքում գնահատվել է մոտավորապես 442 մլրդ դրամ 2019 թվականի համար որպես հարկային ծախս: Այսինքն սա այն գումարն է, որ եղած կարգավորումներով տրամադրված արտոնությունների արդյունքում պետական բյուջեն այլ հավասար պայմաններում չի ստանում»: Փաստացի՝ Ա. Ջանջուղազյանը խոսել է երկու տարբեր ցուցանիշների մասին և մեջբերել է երկու տարբեր թվեր: Նշված երկու ցուցանիշներից հոդվածագիրը եզրակացրել և պնդում է կատարել, թե իբրև ՀՀ պետական բյուջեն տարեկան կորցնում է 880 մլրդ դրամ կամ բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսը։ Մինչդեռ նախարար Ա. Ջանջուղազյանն իր խոսքում բազմիցս ընդգծում է, որ այդ գումարների կեսից ավելին վերաբերում է պետության կողմից տրված հարկային արտոնություններին, իսկ մյուս կեսի մասով դեռևս մեթոդաբանական հստակեցումների կարիք կա, որպեսզի պարզվի, թե դրա որ մասն է ենթակա հարկման: Այս նյութը լրատվական դաշտում ապակողմնորոշում է առաջացրել, ինչի հետևանքով լրագրողները 30.04.19-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղելիս խեղաթյուրված մեջբերումներ են կատարել նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքից՝ թե իբրև ՀՀ պետական բյուջեն 2018թ-ին թերակատարվել է 438 մլրդ դրամով: Խեղաթյուրված մեջբերումներով հարցի արդյունքում Դավիթ Անանյանը ենթադրություն է կատարել, որ, գուցե, Ատոմ Ջանջուղազյանը տերմինների միջև շփոթվել է: Մինչդեռ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարը խոսել է երկու տարբեր եզրույթների՝ «հարկային պոտենցիալի» և «հարկային ծախսի մասին»:
Պարզաբանում.
- Հարկային պոտենցիալը դրամական արտահայտության հարկերի այն հանրագումարն է, որը հնարավոր է հավաքել ողջ իրական տնտեսության կտրվածքով (հավաքված հարկեր+հարկային ծախս+հարկային ստվեր):
- Հարկային ծախսը դրամական արտահայտությամբ հարկերի այն հանրագումարն է, որն օրենսդրությամբ տրված արտոնությունների արդյունքում չի հավաքվում:
ՀՀ Ֆինանսների նախարարություն
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
218