Քաղաքականություն
Հակոբ Արշակյանը Ղազախստանի վարչապետիհետ «Թումո» կենտրոնում
Gohar Vardanyan
1 րոպե
261 դիտում
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 4 ուղղություններին` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Նշվել է, որ 12-18 տարեկան պատանիներն այստեղ սովորում և զարգացնում են իրենց հմտությունները` ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։
Հյուրերը շրջել են ուսումնական տարածքով, զրուցել սաների հետ: Թումոյականների ուժերով ստեղծված «Հիփ- հոփ» ֆոլք համույթը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։
Ասկար Մամինը ծանոթացել է նաև «Թումո»-ում գործող ռոբոտաշինության խմբակի գործունեությանը։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները, նշվել է, որ սաների թվում միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր ունեն։ Թումոյական ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ, որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։
Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում արդեն նմանատիպ 4 կենտրոն է գործում։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են բացվել նաև Փարիզում և Մոսկվայում ապրող հայ երեխաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
256
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217