Հասարակություն
Մենք հայտնվել ենք պատանդի կարգավիճակում. Սարի Թաղում բնակիչները օրը լուսացնում են ահը սրտներում
Gohar Vardanyan
1 րոպե
453 դիտում
Արդեն մի քանի տարի է ՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 21 փողոցի բնակիչները ապրում են, ըստ իրենց բնութագրման, արտակարգ պայմաններում:
Shamshyan com-ի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «7 տարուց ավելի է ՝ մեր փողոցում կասկածելի հանգամանքներում բնակություն հաստատեց Լիդա Շահինյանը՝ իր ընտանիքի հետ ու առաջին օրվանից հարևանության համար դարձել է մի իսկական պատուհաս: Ինքը հերիք չի, 2 հսկայական շներն էլ՝ վրադիր: Նույնիսկ եղել են դեպքեր, որ շները հարձակվել են մարդկանց վրա, այդ թվում՝ երեխաների ու տևական ժամանակ վիրավորները բուժում են ստացել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Այդ ամենը արձանագրված է հիվանդանոցներում բացված անկետաներում: Շների հարձակումների դեպքերով ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են կազմվել:
Գիտենք նաև, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել Լիդան, սակայն դա էլ չի օգնում: Եթե իրեն նկատողություն ենք անում, որ շները վտանգ են ներկայացնում թաղի համար, ընկնում է հիստերիայի մեջ ու սաղիս վախեցնում է ոստիկաններով: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Ով է տեսել 21-րդ դարում տարածքում տիրի գարշահոտություն: Կոյուղատարի վնասման պատճառով հարևաններով խնդրում ենք, որպեսզի մեր միջոցներով խողովակաշարը փոխենք, որպեսզի տարածքում վերանա գարշահոտությունը, սակայն վայ Լիդա կոչեցյալը ոչ միայն արգելում է, այլև շներին քսի է տալիս մարդկանց վրա:
Էն մեր խեղճ թաղային Սիմոնը երևի մի քանի զույգ կոշիկ է մաշել, սակայն չի կարողանում Լիդայի դեմն առնել: Էլ չգիտենք ում դիմենք: Էրեբունի թաղապետարան դիմում ենք, ասում են դիմեք քաղաքապետարան, քաղաքապետարան դիմում ենք, ասում են՝ դիմեք Թեժ գիծ: Թեժ գիծ ահազանգում ենք, ասում են՝ դիմեք ոստիկանություն: Ոստիկանություն դիմում ենք, Սիմոնն է գալիս: Լրիվ հայտնի ֆիլմի մեջ ասես հայտնված լինենք՝ Սիմոն տար, Սիմոն բեր: Հետաքրքիր է՝ եթե էս հակասանիտարական վիճակը տիրեր Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու թաղապետարանի պաշտոնյաների տների մոտ, էդ ժամանակ էլ էին տունտունիկ խաղալո՞ւ, մեկը մեկի վրա գցելով, թե՞ էդ ժամանակ արդեն կցուցաբերվեր հատուկ մոտեցում ու խնդիրը կարճ ժամանակում կլուծեին: Իսկ խնդիրն իրոք պետք է լուծվի կարճ ժամանակում ու եթե Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը միքիչ խղճի խայթ ունենան ու մտածեն բնակչի մասին, հարցը 1 ժամվա ընթացքում կլուծվի: Սա այն հարցը չի, որ մենք դիմենք վարչապետին կամ ՀՀ ոստիկանության պետին, ուղղակի ուզում ենք, որ պարոն Փաշինյանն ու պարոն Օսիպյանն իմանան, որ Լիդայի անօրինական գործողությունների ու որոշ պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունքում գերի ենք դարձել: Հույս ունենք, որ գոնե խնդիրը այս անգամ կլուծվի ու բնակիչներս, ում թիվն անցում է 300-ը, կհավատանք, որ իրոք իրավիճակ է փոխվել»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,681
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
901
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
831
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
252
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
300
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
520
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
248