Քաղաքականություն
Միջազգային հետախուզում է հայտարարվել Արամ Հարությունյանի նկատմամբ. հնարավոր է Թուրքիայում է
Gohar Vardanyan
1 րոպե
458 դիտում
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Այս մասին Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասել են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների` Արամ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում:
Նրա պաշտպան Կարեն Հակոբյանը, սակայն, լրատվականի հետ զրույցում պնդել է, որ Արամ Հարությունյանը իր իմանալով գտնվում է Հայաստանում, իսկ Թուրքիայում գտնվելու մասին տեղեկությունները որպես բամբասանք որակեց:
Լրատվամիջոցի հարցին՝ Արամ Հարությունյանի գտնվելու վայրը ՀՔԾ-ին հայտնի՞ է, թե՝ ոչ, ճ՞իշտ է, որ նա Թուրքիայում է գտնվում, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ասաց, թե նպատակահարմար չեն գտնում իրենց ունեցած տվյալները հանրայնացնել՝ նախաքննության շահերից եւ քրեական գործի առանձնահատկությունից ելնելով:
Հիշեցնենքՙ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (խոսքը այս դեպքում 14 միլիոն դոլարի մասին է)) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217