Քաղաքականություն
ԲՀԿ-ական պատգամավորի և Վայոց ձորի փոխմարզպետի միջև վեճը սկսվել է «բիչոկից». Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի և փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։
Վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։ Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։
Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։ Մանրամասներ պատմող մեր զրուցակիցն ասաց, որ իր համար անակնկալ է եղել, որ վեճն այդքան կթեժանար, և իմքայլականներն այդպիսի աղմուկ կբարձրացնեին, ու անգամ քրեական գործ կհարուցվեր․ «Որովհետև ամեն ինչ անցել էր, բոլորը գինովցած՝ գուցե տաքացել էին, բայց Բագրատյանից բացի, ուրիշներին էլ պետք է մեղադրել փոխմարզպետին «վիրավորելու» հարցում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202