Հասարակություն
Ծառուկյանի հարցով «Իմ քայլը» խմբակցությունը դեռևս դիրքորոշում չի հայտնում
Gohar Vardanyan
1 րոպե
251 դիտում
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպումը քիչ առաջ ավարտվեց, գրում է Aysor am-ը։
Աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ քննարկման թեման խմբակցության առաջիկա աշխատանքների հետ կապված հարցերն են։
«Այդ հարցերի հետ միասին քննարկել ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության 7 առաջարկությունը։ Առաջիկայում խմբակցության նիստ կկայանա և ըստ այդմ, կգանք եզրակացության», - հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին հորդորել բարձրացնել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահը այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։
Ռուբինյանն ասաց, որ այսօր ԱԺ նախագահի հայտարարություն չի սպասվում։
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,680
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
900
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
831
Վարչապետի աշխատակազմը՝ աշխատանքային օրերի տեղափոխման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
750
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
252
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
300
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
520
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
248