Հասարակություն
Արագածոտնի մարզպետը հերքում է ծեծկռտուքի մասնակից լինելը
Gohar Vardanyan
1 րոպե
298 դիտում
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը Tert. am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, երբ փորձել է ստուգել` արդյոք մարզում գազալցակայանը ՀԴՄ կտրոն է տրամադրում:
«Ոչ միայն նման միջադեպ չի եղել, այլև ես ոչ մի գազալցակայան, ոչ էլ մեկ այլ օբյեկտ մտած չկամ ՀԴՄ կտրոնի հարցով։ Որևէ օբյեկտում որևէ միջադեպ չի եղել ոչ այս հարցով, ոչ նմանատիպ այլ հարցով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Նշենք, որ Irakanum. am-ը հայտնել էր, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը մարզի տարածքում գործող գազալցակայաններից մեկում ստուգումներ է փորձել իրականացնել պարզելու համար՝ արդյոք գազալցակայանը տրամադրում է ՀԴՄ կտրոն, թե ոչ։
Ըստ կայքի՝ անակնկալ այցը վերածվել է վիճաբանության, և մարզպետին ասել են, որ նա չպետք է ստուգումներ իրականացնի, ինչից հետո մարզպետի և հավաքվածների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
900
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
251
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
300
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
520
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
248