Քաղաքականություն
Ե՞րբ կկիրառվի Սերժ Սարգսյանի «զենքը».«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
302 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, հայտնվելով արտախորհրդարանական կարգավիճակում, կես տարվա ընթացքում փորձում է մաքսիմալ վերադասավորվել: Այստեղ չեն էլ թաքցնում, որ կուսակցությունը վերակառուցման փուլում է, մասնավորաբար ակտիվացրել են աշխատանքները մարզային կառույցներում, ինչպես նաեւ ինտենսիվ համագործակցություն է պահպանվում ու զարգացվում արտասահմանյան գործընկերների ձեւաչափում:
«Փաստ» թերթի տվյալներով, ներկայումս առաջնային խնդիրը այս ընթացքում ունեցած կադրային կորուստներից առավելապես անցնցում դուրս գալն ու ընդհանուր քաղաքականությունը պահելն է:
Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ հրապարակային դաշտ վերադարձի խոսակցություններն այս փուլում ավելի շատ մարտավարական հնարք էին եւ իրականությանը չէին համապատասխանում. սա արվել էր հանրության ռեակցիաները ստուգելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հանրային խոսքի հանդեպ սպասումներ ձեւավորելու համար:
Այդ «զենքը», ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, կկիրառվի ավելի ուշ՝ պատեհ առիթով. մինչ այդ ընթանում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարությունը: Ըստ ՀՀԿ-ականների, խնդիրը հեշտանում է նրանով, որ նախ՝ նրանք այս դաշտում մենակ չեն, ու արդյունքում արտախորհրդարանական ուժերին հաջողվում է որոշակի քաղաքական օրակարգ ձեւավորել, եւ վերջապես, ինչպես նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը, իշխանություններն իրենք են իրենց ամենօրյա քայլերով նպաստում դրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
218