Հասարակություն
Ոչ մի կրիմինալ երևույթ չկա. Ռուբեն Խաչատրյանը` Կենդանաբանական այգու առյուծներին քնեցնելու և այլ հարցերի մասին
Gohar Vardanyan
305 դիտում
Լրագրողները հետաքրքրվել են, թե Ճի՞շտ է արդյոք, որ առյուծներին տաք-տաք թաղել են Ուրցաձորում: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ կենդանիներին քնեցրել են հիվանդության պատճառով:
«Ոչ մի կրիմինալ երևույթ չկա, կենդանիները թաղվել են հիմնադրամի հետ համաձայնեցված, էֆթանազիան քնեցումն է: Պատճառը հիվանդությունն էր»:
Նրա խոսքով` երեք առյուծների մոտ եղել են տարբեր հիվանդություններ:
«Կարող եք անձամբ տեսնել և հավաստիանալ, որ թաքուն բան չկա, ինֆորմացիան տարածել ենք, նախկին իշխանությունները, ցավոք, չկան, որ պատասխանեն՝ եղե՞լ է համաձայնություն, թե՞ ոչ»:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք շարունակել է քնեցված առյուծների համար ֆինանսավորում ստանալ:
«Դա զրպարտանք է, այդ կետը, որ շարունակել եմ առյուծների համար գումար ստանալ, կա տարբեր մարմիններին ուղղված իրենց նամակներում: Խոսքը Քննչական վարչության, ոստիկանության, վարչապետի, ԱԱԾ-ի, քաղաքապետարանի մասին է: Այդ բոլոր կետերը 6 ամսից ավելի է՝ մանրամասն ուսումնասիրության են առնված այդ մարմինների կողմից: Իրավական գործընթացները, ցավոք, ավելի դանդաղ են, քան կարելի է հանրային կարծիք ստեղծել նման ստահոդ լուրերով: Երբ որ ուսումնասիրությունները լինեն, լույս կսփռվի, տեղի կունենա մամուլի ասուլիս»,- ասել է նա:
Անդրադառնալով Կենդանաբանական այգու տարածքում բողոքողների բարձրացրած այն հարցին, թե Ռուբեն Խաչատրյանը պարտադրել է ձիարշավարանից հեռացնել կենդանիներին ու աշխատողներին, վերջինս պատասխանել է, թե դա իր լիազորությունների մեջ չի մտնում:
«Այգու տարածքում է, որը սահմանված կարգով տրված է կառավարման, և կառավարիչն ինքը պետք է հասկանա, թե ինչ է անում տարածքի հետ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, ոչինչ չեմ կարող ասել»:
Իսկ հարցին, թե ճի՞շտ է մեղադրանքը, թե 8 տարում 80 աշխատակցի է հեռացրել, ներկաների հանդեպ էլ վատ վերաբերմունք է ցուցաբերել, ասել է.
«80 աշխատակիցների մասին պետք է կադրերի բաժնին հարցնենք, մաքսիմում թիվը, որ կարող է փոխված լինել, 15-ից ոչ ավելի է, ինչ վերաբերում է վատ վերաբերմունքին, այս պահին աշխատում է 80 հոգի, կարող եք հարցնել, եթե լսում եք նախկին աշխատակիցներին, լսեք նաև ներկա աշխատակիցներին»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,681
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
900
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
252
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
300
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
520
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
248