Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր ղեկավարած ընկերության շահերն է առաջ տանում . Politik. am
Gohar Vardanyan
1 րոպե
335 դիտում
Ապրիլի 18-ին կառավարության նիստում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ, որը առավել հետաքրքիր ենթաշերտեր է իր մեջ պարունակում։
Politik. am-ը գրում է, որ այդ օրը կառավարություն էր եկել քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի համոզի կառավարությանը ֆինանսական միջոնցեր տրամադրել աղբահանության նոր մեքենաներ գնելու համար, որով Երևանի քաղաքապետարանը մտադրություն ունի աղբահանության նոր օպերատոր հիմնել։ Քաղաքապետը հայտարարեց, որ 24 նոր մեքենա է ձեռք բերվելու, որի հիման վրա էլ կստեղծվի երկրորդ օպերատորը։
Քաղաքապետի այս հայտարարությանը արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․«Մենք գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ջանասիրաբար փորձում համոզել քաղաքային իշխանություններին, որ անիմաստ է երկրորդ օպերատոր հիմնել, ավելին` նա համարում էր, որ վտանգավոր է նման բան ձեռնարկել։
Իրականում Մհեր Գրիգորյանի այս արձագանքի տակ թաքնված էր կորպորատիվ շահ։ Մինչ փոխվարչապետ նշանակվելը Մհեր Գրիգորյանը 2012-2018 թվականներին եղել է Արդշինբանկի վարչության նախագահը։ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը 8մլն դոլարի համարժեք վարկ է վերցրել Արդշինբանկից։ Ընկերությունը վարկը ստացել է այն ժամանակ, երբ բանկի վարչության նախագահն է եղել Մհեր Գրիգորյանը։ Նոր օպերատորի առկայությունը կարող է էապես կրճատել «Սանիթեք» ընկերության եկամուտները, հետևաբար չի կարողանա մարել բանկից ստացած վարկը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձել է նախկինում իր ղեկավարած ընկերության շահերը սպասարկել։
Այս միջադեպը պետք է ազդակ լինի վարչապետ Փաշինյանի համար, ու նա պետք է փորձի հասկանալ, արդյո՞ք միայն մեկ անգամ և միայն խոսքով է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարությունում սպասարկել այն ընկերությունների շահերը, որոնց հետ ժամանակին կապ է ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
777
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայում հեղաշրջման փորձից հետո ամերիկյան ավիաընկերություններին արգելվել է այդ երկրի օդային տարածք մտնել
Gohar Vardanyan
1 րոպե
323
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
210
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217