Քաղաքականություն
Ռուսաստա՞նն է որոշում՝ ով մտնի Հայաստան. Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
1 րոպե
499 դիտում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի քաղաքացուն Հայաստան չթողնելու մասին:
Վաղը մեծ միջոցառում կա (որը նաև ես եմ վարելու), որին քննարկելու ենք կոռուպցիայի դեմ պայքարը և դրա ինստիտուցիոնալ ռեֆորմի հեռանկարները:
Այդ միջոցառմանը շատ կարևոր դեր պետք է ունենար Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, ում ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» գիշերը չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երկար-բարակ միջամտություններից հետո պատգամավորին թողեցին մուտք գործել:
«Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է, որը, այդ թվում Մուստաֆա Նայեմի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերին կիրառել է պատժամիջոցներ (ֆորմալ, դրանք կոչվում են «պատասխան սահմանափակումներ»):
Այսինքն՝ Ռուսաստանն է որոշում, թե ով մտնի Հայաստան, իսկ ով՝ ոչ... Սա, բարեկամներ, տիեզերական խայտառակություն է:
Քանի դեռ Սահմանապահ ծառայությունը ԱԱԾ-ի ենթակայության տակ է, իսկ ԱԱԾ-ում Դերժինսկու նկարը «հարգված» է և Զվարթնոցում ապօրինաբար նստած են ռուսաստանյան սահմանապահները, մենք ունենալու ենք պետականության ու անկախության այսօրինակ խնդիրներ»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
256
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217