Քաղաքականություն
Արփինե Հովհաննիսյանը՝ Արտակ Զեյնալյանի հայտարարությունների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
314 դիտում
Ես իրապես չէի ցանկանա, որ երկրի արդարադատության նախարարը աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն ոչ միայն պաշտոնատար անձանց եւ մասնագիտական շրջանակների, այլ նույնիսկ ոլորտից ոչ իրազեկ մարդկանց քմծիծաղը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Երկու օր առաջ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ որեւէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում եւ այլն։
Ես իրապես չէի ցանկանա, որ երկրի արդարադատության նախարարը աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն ոչ միայն պաշտոնատար անձանց եւ մասնագիտական շրջանակների, այլ նույնիսկ ոլորտից ոչ իրազեկ մարդկանց քմծիծաղը։
Դատապարյալները ունեն բարեկամներ, եւ նվազագույնը այդ մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվում այդ հիմնարկներում։ Ավելին՝ նախարարը, կարծես թե, դեմ չէ նաեւ տրամաբանական խճողումներին։
Իր մեկ այլ հայտարարությամբ նա որպես հպարտության առարկա նշում է, որ իրենք ամեն օր հայտնաբերում ենք շատ ավելի շատ քանակով հեռախոս եւ WI-FI սարք, քան ԱԱԾ-ն մեկ օրում։ Բայց…. ախր, եթե իրենք ամեն օր հեռախոս ու WI-Fi սարք են հայտնաբերում, նշանակում է չէ՞, որ ամեն օր այդ սարքերը սահմանված կարգի խախտմամբ ներս են բերվում հիմնարկ, այսինքն՝ գումար կա չէ՞, որ այդ առարկաները սպառում ունեն։
Քրեակատարողական ոլորտը մեր երկրի ամենացավոտ եւ բարդ ոլորտներից է, եւ բոլոր ժամանակներում արդարադատության տարբեր նախարարներ փորձել են բարեփոխել համակարգը, սակայն երբեւէ որեւէ նախարար իրեն թույլ չի տվել ոլորտում փոքր կամ ոչ այնքան տեղաշարժերը հրամցնել որպես հեղափոխական առաջընթաց։ Այս ոլորտում վիճակը դանդաղ է փոխվելու՝ անկախ նման հայտարություններից եւ դրա պատճառները խորքային են։
Այս հայտարարությունները հանցավոր ինքնավստահության եւ բարեխիղճ մոլորության բացառիկ սիմբիոզ են։ Ինչքան էլ, որ հաճելի է ցանկալի իրավիճակը ներկայացնել որպես իրականություն, ամեն դեպքում իրականությունը շարունակում է մնալ իրականություն։ Սա այնքան իրականություն է, որքան այն, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մենաշնորհներ չկան, օլիգարխներ չկան եւ էլի նման պոպուլիստական անհեթեթություններ։
Հ.Գ. Կանխելով բոլոր մեկնաբանությունները՝ թե բա էն ժամանակ ինչի չէիր խոսում, ասեմ՝ էն ժամանակ արդարադատության նախարարները զավեշտի աստիճանի հասնող ինքնավստահությամբ չէին տառապում»։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226