Քաղաքականություն
Գևորգ Պետրոսյանը դժգոհեց սոցցանցերում հնչող հայհոյանքներից, Արթուր Դավթյանը լուծում առաջարկեց
Gohar Vardanyan
1 րոպե
313 դիտում
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում համացանցային խուլիգանությունը կանխելու համար։
«Այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում, եթե կեղծ էջեր վարողներին հնարավոր չէր պատժել, բանը հասել է նրան, որ այսօր իսկական էջերից մարդիկ ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում պատգամավորների, քաղաքական գործիչների նկատմամբ և նորմալ չէ, որ այդ դեպքերում իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերում»,-ասաց նա։
Գևորգ Պետրոսյանն ասաց, որ, իհարկե, կարող են ասել, որ արարքը խուլիգանական որակելու համար բարդություններ կան։ «Այդուհանդերձ, ես ուզում եմ հնչեցնել, որ այսօր քաղաքական գործընթացները զուգորդվում են անթաքույց խուլիգանական վարքագծով, իսկ պատկան մարմիները ոչնչ չեն անում համացանցային խուլիգանությունները կանխելու հարցվում»,-ասաց նա։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ, անկասկած, տհաճ են նման գրառումները ոչ միայն պաշտոնյայի, այլ յուրաքանչյուր մարդու համար և ինքը ևս չի կարող ողջունել երևույթը։
«Բայց համաձայն չեմ, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնված, օրենքով և իրենց պարտականություններով նրանք չեզոքություն են պահում և լավ են անում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել, և հայհոյանքը խուլիգանություն չի կարելի դիտարկել»,-ասաց նա։
Արթուր Դավթյանը հավելեց, որ պատգամավորների լիազորությունն է իրականացնել օրենսդրական փոփոխություն և քրեականացնել համացանցում հայհոյանքը, որպեսզի իրավապահները ևս, ինչպես Գևորգ Պետրոսյանն է նշում, անգործություն չցուցաբերեն։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226