Քաղաքականություն
ՀՀԿ-ական գործարարը վաճառո՞ւմ է բիզնեսը. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
291 դիտում
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան:
«Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրման», «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»,–գրում է թերթը:
Մովսիսյանը չի հրապարակել «գործընկերոջ» անունը, նշելով, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու. «Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»,–թերթին ասել է Մովսիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
256
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
217