Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ գործ ունեին հավերը Ազգային ժողովի բակում
Gohar Vardanyan
1 րոպե
653 դիտում
«Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է իրականացրել` ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման օրինագծի։ Նրանք ԱԺ բակ էին բերել նաև հավեր:
Ինչպես նշվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, իրենք «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին կոչ են անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չքվեարկել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին: Իսկ իշխանություններին կոչ են անում հետ կանչել Հարկային օրենսգրքում և Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։
«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,– ասված է հայտարարության մեջ։
Ակցիայի մասնակիցները պատգամավորներին առաջարկել են տուն վերադառնալ երթուղայիններով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել այդ խանութների հաճախորդներին, կամ պարզապես շրջել Երևանի արվարձաններով ու ՀՀ մարզերով` պատկերացնելու, թե մի քանի հազար դրամն ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության ցածր եկամուտ ունեցող 65%-ի կյանքի որակի վրա։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում եկամտահարկի եռաստիճան համակարգ է գործում՝ ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով։
Ներկայացված օրենսդրական փոփոխություններով կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված համակարգի` միասնական դրույքաչափ սահմանելով 23 տոկոսը, իսկ մինչև 2023 թվականը այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
Ծեծկռտուք Երևանում. Տրանսգենդերները ծեծել են իրար. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
1,033
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
319
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
543
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
263