Հասարակություն
Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել շաքարով հիվանդների համար նախատեսված սննդակարգով. դատախազ
Gohar Vardanyan
1 րոպե
307 դիտում
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել շաքարային դիաբեդով հիվանդների համար նախատեսված համապատասխան սննդակարգով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։ Նա դատարանին ներկայացրեց Երեւան–Կենտրոն ՔԿՀ–ի պետի կողմից՝ վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։
2019թ. ապրիլի 8–ին, պատասխանելով քննիչի հարցմանը, ՔԿՀ–ի պետը հայտնել է, որ Մանվե Գրիգորյանին բազմիցս առաջարկվել է սնվել ըստ շաքարային դիաբեդով նախատեսված սննդակարգի։
«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու չէ սահմանափակել եւ նրան չթույլատրել սնվել համապատասխան սննդակարգով հակացուցված սննդամթերքով, ինչպես նաեւ, որպես հանձնուք ընդունել հակացուցված սննդամթերք: Կալանավոր Մանվել Գրիգորյանի համար, որպես հանձնուք բերվել եւ ընդունվել է իր հիվանդությանը հակացուցված սննդամթերք»,–ասված է քննիչին ուղարկված պատասպանում։
Վահե Դոլմազյանը նշեց, որ պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնում է շաքարային դիաբետի հարցը իսկ ներկայացված փաստաթղթով մեղադրողները կասկած են հայտնում, որ հնարավոր է սննդակարգի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը փոփոխել.
«Անձը, ով շաքարային դիաբեդով է տառապում, հրաժարվում է սնվել համապատասպան սննսդակարգով»,–նկատեց դատախազը։
Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել ՝ հատելով թույլատրելի սահմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
900
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
319
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
543
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
262