Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա

Gohar Vardanyan 1 րոպե 199 դիտում
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ: Պետական մեղադրող Հայկ Պետրոսյանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրqի 62 հոդվածն այն մասին, որ սա դեռ նախնական դատական նիստ է, և Մանվել Գրիգորյանը չունի ամբաստանյալի կարգավիճակ: Ի պատասխան` պաշտպան Կարեն Քամալյանը հիշեցրեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածն այն մասին, որ դատական նիստը չի կարող կայանալ առանց ամբաստանյալի ներկայության, իսկ Մանվել Գրիգորյանն արդեն ունի ամբաստանյալի կարգավիճակ, քանի որ գործը դատարանում է: Դատարանը մերժեց խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատական նիստը հետաձգվեց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250