Քաղաքականություն
Քյարամյանն այդպես էլ չասաց` ով է նրա իրական հայրը, և որտեղից է իր ունեցվածքը
Gohar Vardanyan
225 դիտում
Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ, թե որտեղից է և ինչ աղբյուր ունի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ում ունեցվածքի հայտարարագիրը վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել։
«Նախ կուզեի նշել, որ հարգելի լրագրողը պարոն վարչապետին հարցեր տվեց իմ պարզաբանման համատեքստից դուրս, որովհետև նախորդ ճեպազրույցի ընթացքում ես միանշանակ հստակ շեշտել եմ, որ ցանկացած պաշտոնյա՝ այդ թվում նաև ես, հաշվետու եմ։ Հանրության առաջ հաշվետու լինելու հանգամանքը հավաստվում է նաև նրանով, որ ճեպազրույցից մեկ օր հետո ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ես պարզաբանում ներկայացրեցի և այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը», - ասաց նա։
Արգիշտի Քյարամյանը պարզաբանեց, որ ինքը դատախազությունում ծառայության է անցել 2016 թվականի հունիսին, արդեն 2017 թվականին ներկայացրել հայտարարգիր, որում ներառել է քննարկման առարկա դարձած իր ողջ ունեցվածքը՝ այդ թվում՝ շարժական և անշարժ գույք և դրամական միջոցներ։
«Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ամենասկզբից ես հայտարարագրել եմ ողջ ունեցվածքն ու գույքը», - ասաց պաշտոնյան։
Հարցին, թե ՀՀ վարչապետը սխալվե՞լ է, երբ ասել է, որ Քյարամյանը հաշվետու չի եղել, պաշտոնյան պատասխանեց՝ վարչապետի սխալ կամ ճիշտ լինելու հանագամանքն ինքը չի որոշում։
«Իմ կարծիքով, յուարքանչյուր պաշտոնատար անձ հաշվետու է հասարակության առաջ, և այդ հաշվետվողականությունն առավելապես պետք է դրսևորվի՝ հայտարարագիր ներկայացնելով։ Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այդ ինստիտուտից», - ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Լրագրողների ճշտող հարցին՝ փորձել է արդյոք գործադիրի ղեկավարն իրենից ճշտել գումարների ծագումնաբանությունը, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ իր և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։
«Վստահաբար կարելի է ֆիքսել, որ հայտարարագրածս ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում», - նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քյարամյանը պարզաբանում էր տարածել՝ հայտարարելով, որ իր դրամական միջոցների զգալի մասը նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեք ամաչում, պարոն Փաշինյան. Էդմոն Մարուքյանը առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը
Gohar Vardanyan
1 րոպե
456
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226