Քաղաքականություն
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունները
Gohar Vardanyan
1 րոպե
961 դիտում
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:
Araratnews. am-ը զանգահարեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին՝ իմանալու, թե ինչո՛ւ է Ադրբեջանն այսքան ակտիվ: Նախագահի խորհրդականը հիշեցրեց՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինժեներական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ: «Դրական փոփոխություն եղել է միայն հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման առումով, իսկ ինժեներական աշխատանքներ եւ տարբեր բնույթի զորավարժություններ եղել են: Այսինքն՝ Բաքվի ակտիվությունը չի էլ նվազել»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտվությունը պայմանավորված է բանակցությունների չվերսկսմամբ: «Ճիշտ է, հանդիպումներ եղան, որքան էլ լավատեսական հայտարարություններ եղան, բանակցային դաշտ չձեւավորվեց»,- նկատեց է մեր զրուցակիցը:
Տիգրան Աբրահամյանը կարծիքով՝ հակառակորդի ակտիվությունը առաջնագծում իրավիճակի սրացման կհանգեցնի, քանի որ Բաքուն շանտաժի հին մեթոդով է առաջնորդվում:
Արդյո՞ք սա լայնածավալ պատերազմի նշան չէ: Արցախի նախագահի խորհրդականը Ադրբեջանի ակտիվությունը համարեց սպառնալիք եւ իրավիճակն արագ փոփոխվելու նշան. «Առաջնագծում տեսանելի գործընթացները հիմք են տալիս պնդելու՝ շատ կարճ ժամանակում մենք ականատես ենք լինելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, Ադրբեջանը հետ չկանգնի իր արկածախնդրությունից, միջազգային հանրությունը գործուն քայլեր չձեռնարկի իրավիճակի լիցքաթափման համար, կլինի իրավիճակի առավել լարվածություն»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226