Քաղաքականություն
Կարճ ժամանակ հետո Երևանում առանց գծանմուշների քիչ փողոցներ կմնան. ՃՈ պետ
Gohar Vardanyan
1 րոպե
219 դիտում
Տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելն ինքնանպատակ չէ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Արագաչափերի տեղադրման վերաբերյալ նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է կատարվում, երբ այն լինի, կդիմեն քաղաքապետներին, գյուղապետներին, եթե միջպետական ճանապարհն այնտեղով է անցնում: Կարապետյանը հայտնեց՝ արագաչափ տեղադրվելու է, եթե նրանց թույլտվությունը ստանան: Տեսախցիկներն, ըստ ՃՈ պետի, նույն տեղում են, չեն հանվել, իսկ արագաչափերի պարագայում միայն սահմանված 60 կմ/ժ արագությունից ցածրն է հանվել:
ՃՈ պետը խոսեց նաև գծանշումներից, ասաց՝ նախորդ տարի եղանակն ավելի բարենպաստ էր, գծանշումները շուտ սկսեցին, բայց այս տարի եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով չէին կարող շուտ անել:
«Իհարկե, 10 օրից ավել է՝ գծանշումները սկսել ենք, ասֆալտը պետք է համապատասխան ջերմություն ունենա, որ ներկը չփչանա: Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին, կարճ ժամանակ անց քիչ փողոցներ կմնան, որ գծանշված չլինեն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ գծանշումներն արվում են լուսանդրադարձիչ ներկերով, որ գիշերային ժամերին էլ վարորդների համար տեսանելի լինեն:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226