Հասարակություն
ՈՒՂԻՂ. Տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը
Gohar Vardanyan
1 րոպե
380 դիտում
Տաքսու վարորդներն արդեն բացել են Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց էր մոտեցել ՊՈ պետ Եգոր Կարապետյանը:
Որոշվեց, որ ցուցարարները Կարապետյանի հետ միասին ՃՈ-ում կքննարկեն խնդրի լուծումը:
Հիշեցնենք, որ տաքսու վարորդները պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրել՝ այդ տարածքում կայանելու համար: Վարորդները հանդիպում են պահանջում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:
Վարորդների խոսքով` քաղաքապետարան գնացել են, կայանման տեղը տրվել է, միայն ասել է, որ պետք է արգելվող նշանը հանվի:
Ոստիկանությունն էլ իր հերթին ասել է մեկ ամիս չեք նկարվի մինչև թղթաբանությունը ավարտվի, մեկ ամիս անց պարզվել է 150.000 տուգանք է եկել ամեն օրվա համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը: Հիմա ցանկանում են այնպիսի մի մարդու հետ խոսել, ով կկարողանա իր խոստումը կատարել:
«Մինչև չգան այստեղ կանգառի նշանը չդնեն, մենք այստեղից դուրս չենք գա»,-ասաց ցուցարար վարորդներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաքսավանում Հրազդան գետի ձկները սատկել են. Ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
1,183
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի արժեքը մինչև 5 անգամ կթանկանա. ArmLur. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,019
ՈՒՂԻՂ. Տաքսու վարորդները փակել են ճանապարհը. Ա1+
Gohar Vardanyan
1 րոպե
849
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում
Gohar Vardanyan
1 րոպե
734
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
319
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
542
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
260