Քաղաքականություն
Տիգրան Սարգսյանի բախտի աստղը շարունակում է փայլել. «Իրավունք»
Gohar Vardanyan
1 րոպե
289 դիտում
«Այս օրերին հայաստանյան հանրությունը ևս մեկ անգամ Տիգրան Սարգսյանին տեսնելու «բախտին» արժանացավ: Եվ անմիջապես էլ ծավալվեցին խոսակցություններ, թե ինչ բախտավոր աստղի տակ է ծնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, այսինքն՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
Նկատի ունենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից և նախկին «հանցավոր ռեժիմների» անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը հետ վերադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանությունների օրոք: Եվ թվում էր, թե հենց նա էլ կարող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առավել ևս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց...
Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությունից» առաջ:
Նախկին վարչապետի բուռն աշխատանքային կերպարը սկսեց ձևավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր և նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմադիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն անգամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հավուր պատշաճի» դրսևորի: Այսպես, խորհրդարանում Տ. Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլանի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահն էր: Այդ կառույցի աշխատանքով էր, որ ստեղծվեցին այն հիմքերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:
Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառության մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դարձավ: Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ- շատերին դարձնելով փաստացի մուրացիկներ: Միգուցե անգամ այդ անցումային փոխարժեքը տանելի լիներ, եթե միայն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի՝ գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլարը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300,400 դրամ բնագծերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
269
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
219
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
287
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
225