Քաղաքականություն

«Ապատեղեկատվություն է». Արմեն Սարգսյանը ու Սերժ Սարգսյանն չեն հանդիպել. Aysor am

Gohar Vardanyan 1 րոպե 219 դիտում
«Ապատեղեկատվություն է». Արմեն Սարգսյանը ու Սերժ Սարգսյանն չեն հանդիպել. Aysor am
Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։ «Ապատեղեկատվություն է: Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը ևս կայքի հետ հեռախոսազրուցի ժամանակ հերքեց հանդիպման մասին լուրը։ «Սուտ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250