Քաղաքականություն
Լավրով-Մնացականյան հանդիպմանը խոսվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
282 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել և բաց տեքստով հայտարարել, որ իրենց դուր չի գալիս այդ ամենը։
Ավելին, օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլև հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, և ևս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Քոչարյանի շուրջ ռուսական կողմի դժգոհությանը, նշել է. «Դուք գիտեք, ես չեմ ցանկանում, որպես դեսպան, մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր և պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել և ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
270
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
226