Քաղաքականություն
Չափազանց վտանգավոր լկտիություն է «սեռական» օրակարգը, որով փորձում են ներխուժել հայկական հասարակություն․ Արման Աբովյան
Gohar Vardanyan
1 րոպե
311 դիտում
Դե ի՞նչ...ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ և բացի այդ ծանոթացա նաև գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Պատգամավորը գրառման մեջ մասնավորապես նշում է․
«Իմ առաջին տպավորությունը նա է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են "սեռական բռնության կանխարգելմամբ" կամ չեն հասկանում բուն խնդիրը , կամ ադեկվատից դուրս ընկած են։
Ես բնավ նպատակ չունեմ վիրավորել ոչ ոքի, սակայն համոզված եմ որ "սեռական" օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է : Անչապահասների հոգեբանությունը շատ փխրուն է և երեխաների հոգեկան անդորրը կոստրել հղի է այնպիսի ծանր հետևանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։
Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի "ունիվերսալ" ձևաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով "դաստիարակել"։
Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայակական ընտանիքի ինստիտուտը, փոխարինելով բացարձակ աննասունությունով, ինչո՞ւ կհարցնեք դուք։
Պատասխանը ակնհայտ է, մարդիք ովքեր բարդում են հայկական հասարակության մեջ այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիքն ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։
Հարցրեք ինքներդ ձեզ, ինչո՞ւ է այլասեռության քարոզը Հայաստանում ընդանում է զուգահեռ հակաեկեղեցական և հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։
Հարցրեք ձեզ, վերջնական նպատակը ո՞րն է։
Հարցրեք ձեզ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ կքայքաքվեն վերջնականապես ընտանիք, Հավատք և Ազգ գաղափարները։
Պատկերացրեք մի պահ և մտածեք, լավ մտածեք ժողովուրդ ջան։
Հ. Գ. Գրքի հեղինակները պնդում են, որ օրինակ երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում և ծնողը իրավունք չունի "ներխուժել երեխայի անձնական տարածք", կրկնում եմ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։
Կարծում եմ, որ գրքի գովազդողները և այս գաղափարների "բալելշիկները" հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ ավելորդ է բացատրել թե ինչու...»։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
296
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
234