Քաղաքականություն
Ջուլֆալակյանը հերքում է՝ ոչ մի ծեծկռտուք չի եղել
Gohar Vardanyan
296 դիտում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, հերքելով իր և իր հոր մասնակցությամ ծեծկռտուքի մասին տեղեկությունները։
«Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և իհարկե լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար...
Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։
Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել(ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։
Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։
Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։
Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...», -գրել է Ջուլֆալակյանը։
Հիշեցնենք, որ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ մայիսի 5-ին Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից հիվանդանոց է տեղափոխել քաղաքացի 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը։ Ըստ աղբյուրի, ոստիկանները պարզել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
284
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
295
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
234