Քաղաքականություն
Արմեն Սարգսյանը պատրաստվում է իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը.«Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
540 դիտում
«Իրատես» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բեւեռներով կուլիսային քննարկումների եւ խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, եւ նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։
Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)։
Հասկանալով, որ իրավիճակը երկրում գնալով բարդանում է, եւ հնարավոր է Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնելու իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։
Այս առումով ուշագրավ թեզ է քննարկվում։ Այն է՝ խորհրդարանական մեծամասնությունում կան բազմաթիվ թեւեր եւ, միակ «մերանից»՝ Փաշինյանից զրկվելու դեպքում, նրանք ինքնապաշտպանական բնազդով ձգտելու են մեկի թեւի տակ մտնել, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը Արմեն Սարգսյանն է, որը հանրության համար ընդունելի կերպար է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների հետ համագործակցած, տարբեր քաղաքական խաղերի մեջ եղած անձանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
284
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
296
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
234