Հասարակություն
Արսեն Թորոսյանը ֆեյքերի խնդրով ԱԱԾ-ին կդիմի. Factor am
Gohar Vardanyan
1 րոպե
286 դիտում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին: Պատճառը ֆեյսբուքյան որոշ օգտատերեր են, որոնք հատուկ խմբերում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում՝ այդպիսով ազդելով պատվաստումների թվի նվազմանը: Տեղեկությունը Factor. am-ին փոխանցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանցով, հավանաբար, կդիմենք այդ հարցով: Ընդհանրապես Ազգային անվտանգության հետ կապված ցանկացած հարցով ԱԱԾ-ն պետք է զբաղվի: Համաճարակներից զերծ մնալը մեր ազգային անվտանգության հարցն է»,- նշեց նախարարը:
Factor. am-ի հստակեցնող հարցին, թե երբ են ԱԱԾ-ին դիմելու ֆեյքերին չեզոքացնելու հարցով, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Մեր աշխատանքի ընթացքում, այդպես հատուկ օր չեմ կարող նշել, մենք միշտ համագործակցում ենք, ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դիմել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ֆեյքերի հետ կապված: Առ այսօր հանրությանը հայտնի է բացահայտված միայն մեկ՝«Դուխով Հայաստան» կեղծ օգտատիրոջ մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Անբարեխիղճ տնտեսվարողները գազալցակայաններում․ ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
927
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էր լրագրողը եգիպտացորենները ձեռքին եկել էր վարչապետի հետ հանդիպման
Gohar Vardanyan
1 րոպե
742
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
332
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
559
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
273