Հասարակություն
«Արտաշատ» ԲԿ-ի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցը դատի կտա Արարատի մարզպետի դեմ. Հետք
Gohar Vardanyan
1 րոպե
480 դիտում
«Արտաշատ» ԲԿ-ի գործադիր տնօրենի մրցույթում չհաղթած մասնակից Տարոն Գասպարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ: Տարոն Գասպարյանը տևական ժամանակ չի կարողանում մարզպետարանից ստանալ մրցույթի անցկացման տեսագրությունը, եւ որոշել է դատարանի միջոցով այն ձեռք բերել,- գրում է Hetq am-ը:
Տարոն Գասպարյանը 8 տարի աշխատել է որպես զինվորական բժիշկ։ Ապրիլի 2-ին մասնակցել է «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին, սակայն երկրորդ փուլից դուրս է մնացել: «Հետք»-ի հետ զրույցում Գասպարյանը պնդեց՝ հանձնաժողովն իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք է ունեցել. նախապես որոշված է եղել, որ բժշկական կենտրոնի տնօրեն պետք է նշանակվի «մարզպետի նախընտրելի թեկնածուն»՝ Հայկ Համբարձումյանը։
«Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուները եղել են Տարոն Գասպարյանն ու Հայկ Համբարձումյանը՝ ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
«Բացի մեր ընդհանուր ծանոթների խոսակցությունները, դրա մասին ինձ նաև մարզպետարանում են հասկացրել։ Այսինքն՝ պարզ ասել են, որ մարզպետի նախընտրած թեկնածուն է (Հայկ Համբարձումյանը - հեղ.), իզուր տեղը մի չարչարվի։
- Ո՞վ է ասել։
- Աշխատակազմից հենց,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Տարոն Գասպարյանը:
Տարոն Գասպարյանը դուրս է մնացել մրցույթի բանավոր փուլից, որտեղ պետք է պատասխաներ հարցատոմսի 5 հարցերին: Չնայած հանձնաժողովը նշել է, որ նա հինգ հարցից երեքին է սխալ պատասխանել, սակայն Գասպարյանը պնդում է՝ առնվազն չորս հարցի ճիշտ պատասխան է տվել: Վստահ է՝ մարզապետարանը չի տրամադրում մրցույթի տեսագրությունը, քանի որ դրանով կկարողանա ապացուցել, որ երեք սխալ պատասխան չի տվել, իսկ հանձնաժողովը մյուս մասնակցի նկատմամբ ցուցաբերել է կողմնակալ մոտեցում:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Անբարեխիղճ տնտեսվարողները գազալցակայաններում․ ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
927
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էր լրագրողը եգիպտացորենները ձեռքին եկել էր վարչապետի հետ հանդիպման
Gohar Vardanyan
1 րոպե
742
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
332
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
559
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
273