Քաղաքականություն
Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով
Gohar Vardanyan
273 դիտում
2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.547 մլրդ, իսկ մարտի 31-ի դրությամբ՝ $5.488 մլրդ:
Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը։
Լրտվականը հիշեցնում է․ «Ամիսներ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած «2019թ.-ի փոխառությունների ծրագով», այս տարի Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողներին հայտնել էր, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կառավարել արտաքին պարտքը։ «Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասել էր Ջանջուղազյանը։
Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` Հայաստանի արտաքին պարտքի կառավարման լավագույն տարբերակն այն կլինի, երբ տնտեսությունն ավելի արագ կաճի, քան արտաքին պարտքը։
Միեւնույն ժամանակ կառավարությունն այս տարվա բյուջեով նախատեսում է նախորդ տարվա համեմատ շուրջ 90 մլն դոլար ավել հարկ հավաքել: Հարկային մուտքերի հիմնական աղբյուրներից պետք է լինի «ստվերի» կրճատումը:
Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը շուրջ 4 անգամ ավելացել է․ 2008-ին այն կազմում էր ընդամենը 1,9 միլիարդ դոլար։
Ֆինանսների նախարարը կարծում է, որ նոր պարտքերի անհրաժեշտությունը կշարունակվի, քանի դեռ բյուջեի դեֆիցիտ կա, որն այս տարի կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Ընդհանուր բյուջեն 3 միլիարդ է։
Մեծ գումար է այս տարի հատկացվելու ռազմական ծախսերին: Դրանք ավելանալու են 25 տոկոսով։ Ըստ Ֆինանսների նախարարության, այդ գումարը կլրացվի նաև Ռուսաստանից սպասվող նոր վարկից: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից 100 միլիոն դոլարի ռազմատեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում վերցրած վարկային միջոցների մասին է:
Կառավարությունը 2019 թվականին կանխատեսում է 4,9 տոկոս տնտեսական աճ: Պարտքային միջոցների ներգրավումն այս պահին խնդրահարույց չէ՝ պայմանավորված նաեւ տնտեսական ակտիվության ընթացիկ բարձր տեմպերի շնորհիվ: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ այն կազմում է շուրջ 6,5%: Մյուս կողմից կառավարությունը տանում է բավականին կոշտ պայքար կոռուպցիայի դեմ ու նախաձեռնել է պետական ապարատում ծախսերի կտրուկ կրճատում՝ պայմանավորված կառավարության օպտիմլացմամբ:
Ձեռնարկվում են նաեւ միջոցներ տնտեսական դաշտի առողջացման ուղղությամբ՝ մենաշնորհների ապամոնտաժման ու տարբեր ոլորտներ այլ տնտեսվարողների մուտքի արգելքների վերացմամբ: Այսինքն՝ մի կողմից բարելավում է տնտեսական միջավայրը, կրճատվում «ստվերը», նվազեցվում կոռուպցիան, կոռուպցիոն տուրքերը, իսկ մյուս կողմից բարձրացվում պետական ծախսերի արդյունավետությունը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
307
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
244