Քաղաքականություն
Որ դեպքում Ծառուկյանը վայր կդնի մանդատը
Gohar Vardanyan
1 րոպե
225 դիտում
Պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատ, որովհետեւ ցանկացած ծրագիր, ներդրում նայում ա ծանոթությանը, վստահությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այսօր բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա, ինչպես պնդում է կառավարությունը։ Ըստ Ծառուկյանի՝ դա կապ չունի, միեւնույն է՝ պետք է ծանոթություններ լինեն։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ հայտարարությունն ի գիտություն կընդունի եւ հարցը կփակվի, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց, թե իր պատասխանը բոլորի համար լիարժեք ներկայացված է․
«Ոչ միայն պարոն Միրզոյանը, ամբողջ հանրության համար, դիմողների համար, որոնք անհիմն են, եւ իմ պատասխանը եւ քաղաքական, եւ իրավական, բոլոր պաատասխանը լիարժեք, բարձր մակարդակով ներկայացված է։ Այդպիսի խոսակցությունները դա վնաս են պետությանը, ժողովրդի ներդրմանը, այս 15 օրվա անհիմն լարվածությունը, մեջը ոչ մի բան չկա։ Այո, Ծառուկյանը հանձնել ա կառավարման, բոլորը գիտեն, Ծառուկյանը կառույցներում տարիներով չի գնում, ազդում ա, որ այո այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն կա, որ 12-18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա, որոշ անհիմն հայտարարություն անի, ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի, հավատք ունենա, այս տիպի մանր-մունր խոսակցությունները, կամ կարող է տեղից հելնողը վատ ա քնել, չգիտեմ ինչ երազ ա տեսել, կարող ա քնի հելնի, մի հատ անհիմն եզրակացություն անի։ Ես ոչ թե ուզում եմ արդարանամ, այլ ես սիրում եմ իմ երկիրը, որ մեր երկիրը զարգանա, ծաղկի, ներդրում լինի»,-ներկայացրեց Ծառուկյանը։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը մանդատից չի պատրաստվում հրաժարվել, եւ կհրաժարվի այն ժամանակ, երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի․
«Ծառուկյանի մանդատը․․․ այսօր երկրի բոլոր խնդիրները լուծել ա, ասենք ներդրումները արել ա, ժողովրդի վիճակը լավացել ա, Ղարաբաղի խնդիրը լուծված ա, էսօր ամենակարեւորագույն խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է։ Եթե իմ պատկերացրած երկիրը լինի, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես ինքնակամ կհրաժարվեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
284
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
295
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
234