Քաղաքականություն
Սրանք քաղաք ղեկավարել չգիտեն․ Դավթաշենի նախկին թաղապետ
Gohar Vardanyan
1 րոպե
368 դիտում
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը մամուլից է տեղեկացել իր անվան հետ կապված քրեական գործի մասին։
«Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։ Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելիս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։ Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է թաղապետը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։
Հրամաններով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով եւ ուղարկվել նախաքննական մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
286
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
232
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
297
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
236