Քաղաքականություն
Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ. Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
351 դիտում
Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ չի պատրաստվում Արցախում վաղը շփվել Սերժ Սարգսյանի հետ։
«Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ եմ Արցախում, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ, Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել իր հետ հանդիպեմ, թե չէ», - ասաց նա։
Վարչապետի խոսքով` երկիրը թալանողներն իրեն մեղադրում են երկիրը ծախելու մեջ, երբ բանակցությունների է գնում: Վարչապետն ասաց` Ղարաբաղի հարցում կարևոր որոշումներ կայացնողը պիտի լինի ժողովուրդը` տեսակապով, հանրահավաքով կամ այլ մեթոդով:
«Ինչ մեդալ ուզում է դոշներիդ կախած լինի. այո’, ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը:
Բա ո ՞վ պիտի որոշի. բանակի հաշվին վզները հաստացրածնե՞րը, երկիր թալանածնե՞րը: Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցին խառնվեք կամ ինձ հողերը ծախելու մեջ մեղադրեք: Սերմացու գողացող մկներն իրավունք չունեն խոսել Ղարաբաղի մասին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
307
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245