Քաղաքականություն
Հայաստանում կա սեռը փոխած 18 անձ․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
266 դիտում
Իշխանափոխությունից հետո՞ են Հայաստանում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ հայտնվել: Այսպես արձագանքեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց վերաբերյալ հարցին։
«Բա ավանդապաշտ ուժերը, որոնք նման մարդկանց տվել են ՀՀ քաղաքացիություն, ի՞նչ էին մտածում: Այդ մարդկանց օժտել են բոլոր իրավունքներով: Ասում են՝ խարույկի վրա պետք է վառել, բա վառե՞իք: Հիմա մեզ մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ քաղաքացուն, որի անձնագիրը իրենք են տվել, մենք չենք վառում: Մենք ոչ մեկին չենք պատրաստվում վառե։ Հայտնի իրադարձություններից հետո, երբ ասում էին, որ ԱԺ-ն պետք է խնկարկել, ես բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցա հետևյալ զրույցը: Ասացի՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը, սեռափոխված մարդը իրավունք ունի՞ եկեղեցի մտնել, ասացին՝ այո, ունի, ասացի՝ իրավունք ունի՞ մոմ վառել, ասացին՝ իրավունք ունի: Ասացի՝ փաստորեն ստացվում է, որ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցին, հա՞: Ասում են՝ կարող է այդ մարդը գնալ եկեղեցի, նստել, հաղորդակցվել Աստծո հետ, բայց որ ԱԺ-ից ելույթ է ունեցել պետք է խնկարկե՞լ, սատանայազերծե՞լ: Բա եկեղեցի ինչո՞ւ եք թողնում մտնի, ուրեմն եկեղեցին սկզբից պետք է խնկարկել, հետո մտածել դրա մասին։ ՀՀ-ում էսօր կա սեռը փոխած 18 անձ, որոնց բոլորին մինչև մեր իշխանության գալը տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր ու էս իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
307
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245