Քաղաքականություն
Հայկ Մարությանի «կարգին ախորժակը».«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
258 դիտում
«Հաստիքացուցակի, աշխատավարձերի բարձրացման հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը միջին հաշվով 30%-ով բարձրացնել: Նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Քաղաքապետարանը խնդիրն այնպես է ներկայացնում, որ աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ ծախսեր չի պահանջելու, այլ կատարվելու է պարգևավճարների ֆոնդի հաշվին։
Ինքնին հասկանալի է, որ Հայկ Մարությանի թիմի նոր նախաձեռնությունը, ըստ էության, սկանդալային է ու բնական է, որ այն բուռն քննարկումներ էր առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում։
Աշխատավարձերի բարձրացումն ինքնին դրական երևույթ է, որն ավելի է մոտիվացնում է աշխատակիցներին, նաև ունի շեշտված հակակոռուպցիոն համատեքստ։ Սակայն տարակուսելի է, որ քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացվում են գրեթե կրկնակի, միջին և ստորին օղակների աշխատավարձերը՝ միայն 25-30%-ով։ Այս հանգամանքը ոչ միայն չի վերացնի կոռուպցիոն ռիսկերը, այլ դրանք նույնիսկ կարող են ավելանալ։
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ աշխատավարձերի բարձրացման թեման պետք է հաջորդեր քաղաքապետարանի աշխատակազմի օպտիմալացմանը։ Այդպիսի բան տեղի չի ունեցել ու նույնիսկ հակառակը՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավարը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները։ Օրինակ՝ ո՞վ կարող է բացատրել, թե ինչով են զբաղված քաղաքապետի յոթ խորհրդականները, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ են տվել Հայկ Մարությանին։
Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պնդումները, թե աշխատավարձերի թռիչքային բարձրացումները տեղի են ունեցել պարգևատրումների ֆոնդի հաշվին, որովհետև Երևանի ընթացիկ տարվա բյուջեի անգամ մակերեսային ուսումնասիրությունները բերում են այն եզրակացության, որ կրճատվել են մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատման, վերելակային տնտեսության ծախսերը, դրան հակառակ ուռճացվում է աշխատակազմը, բարձրանում են աշխատավարձերը։
Սակայն խնդիրը՝ ֆինանսական հաշվարկներից զատ, ունի առաջին հերթին՝ քաղաքական, բարոյական նշանակություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
307
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245