Քաղաքականություն
Ինչ է խոստացել Մարտի 1-ի գործով նոր դատավորը. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
266 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել՝ Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ մեկ այլ դատավոր՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորների ինքնաբացարկի թեման դատական համակարգում քննարկումների առիթ է հանդիսացել, եւ նշվել է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ եթե նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը: Ավելին, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը:
Եւ, ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նա հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու եւ կքննի քրեական գործը»:
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245