Հասարակություն
Ջրահովիտի համայնքապետարանը յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ. հարուցվել է քրգործ
Gohar Vardanyan
1 րոպե
265 դիտում
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունից ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, 2011-2018 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, որպես հավաքարար և պահակ համայնքապետարանում աշխատանքի է ընդունել իր երկու հարսներին: Վերջիններս, սակայն, փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց պարտականությունները:
Չնայած այդ հանգամանքին՝ նրանց հատկացված բանկային քարտերին նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, ընդհանուր առմամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով 3.187.817 ՀՀ դրամ գումար, որը ենթադրաբար յուրացվել է Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից:
Պարզվել է նաև, որ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից նույն ժամանակահատվածում վերը նշված երկու աշխատակիցների հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձի համար նախատեսված գումարը:
Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Ինչ առաջարկ է արել Գագիկ Խաչատրյանըՙ ԱԱԾ-ին. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,016
Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
984
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
283
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
331
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
558
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272