Հասարակություն

Մայիսի 9-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

Gohar Vardanyan 1 րոպե 509 դիտում
Մայիսի 9-ին Երևանում փակ փողոցներ կլինեն
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250