Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է. Ինչու էին արագածավանցիները ճանապարհ փակել. News am

Gohar Vardanyan 1 րոպե 332 դիտում
Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի բնակիչները գյուղապետի հետ միասին այսօր՝ մայիսի 8–ի առավոտյան փակել էին Երևան-Գյումրի կենտրոնական ավտոճանապարհը NEWS. am-ին համայնքի բնակիչ Վալեր Սահակյանը հայտնել է, որ որոշ ժամանակ անց բնակիչները ճանապարհը բացել են այն պայմանով, որ Ջրային կոմիտեի աշխատակիցները մայիսի 10-ին հանդիպեն իրենց հետ: «Ոռոգման ջուրը դարձել է 1 հա–ի համար 57 հազար դրամ, ուզում ենք, որ դառնա 10-12 հազար դրամ: Պահանջում ենք, որ մարզպետ Դավիթ Գևորգյանը գա այստեղ, լսի մեր խնդրիները: Պետք է 5 անգամ մեկ սեզոնին խաղողի այգիները ջրեմ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ 1 հա–ի համար 57 հազար դրամ է: Ստացվում է, որ ես խաղողի այգիները չպետք է մշակեմ»,- ասաց բնակիչը: Նա պատմեց, որ համայնքում շտապօգնության մեքենայի խնդիր կա. «Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է գյուղ: Վերջերս հարևանս վատացավ, կանչեցինք շտապօգնություն, մինչև հասավ, էլ պետք չէր, մեռավ, 2 ժամ հետո նոր եկավ շտապօգնության մեքենան: Ուզում ենք, որ գյուղում լինի շտապօգնության մեքենա»,- ասաց բնակիչը: Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը NEWS. am-ի հետ զրույցում ասաց, որ Արագածավանի բնակիչները պետք է Ջրային կոմիտեի հետ պարզեն իրենց հարաբերությունները՝ կապված ոռոգման սակագնի հետ: Անդրադառնալով շտապօգնության խնդրին՝ նա ասաց, որ այդ դեպքի մասին լսում է առաջին անգամ. «Շատ տարօրինակ է, որ նման բան եղել է, ու մենք տեղյակ չենք: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա մարզպետարանը ամեն հնարավոր բան կանի՝ հարցը լուծելու համար: Համայնքն ունի ամբուլատորիա, որը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ»,- ասաց Գառնիկ Աթանեսյանը: Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250