Հասարակություն
Փաշինյանը մնացել է հայկական Game of Тhrones-ի առաջին սեզոնի տակ. Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
Անբարո է այս օրով այդ բառապաշարով խոսել այն մարդու մասին, ով համակարգել է Շուշիի ազատագրման օպերացիան, կարծում եմ՝ դաստիարակության և բարեկրթության խնդիր է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի մասին հնչեցրած մտքերին։
Ըստ Աշոտյանի՝ պետական այրին չսազական էր մայիսի 8-ին մեկնարկող եռատոնին խոսել այդ բառապաշարով. «Դեմքի այդ ծամածռություններով, այդ հեգնանքով և անարգանքով խոսել այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հաղթանակներին, որոնց շնորհիվ Արցախի Հանրապետությունը կայացավ, և Հայաստանը վերահաստատեց պետականությունը, և վերջապես, որոնց շնորհիվ Նիկոլ Փաշինյանը այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ուղղակի չսազական է»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի հաշվետու ասուլիսը պետք է լիներ խոստում-կատարում ձևաչափով։
«Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական Game of Thrones-ի առաջին սեզոնի տակ: Նա չի հասկանում, որ նա պետք է հիմա նկարահանվի երկրորդ, երրորդ, չորրորդ սեզոնում: Ես ականատես եղա քաղաքական մի մարաթոնի, որի ընթացքում մանիպուլյացիան, կեղծիքը, կիսատ-պռատ տեղեկությունը, հրամցնելու վարպետությունը շաղախված էր անթաքույց մաղձով Hանրապետականների հանդեպ»,- ասաց Աշոտյանը:
Նա հեգնանքով անդրադարձավ Փաշինյանի այն գնահատականին, որ ՀՀԿ–ն վաղուց կասեցված է. «Հանրապետականներին կասեցնելու երազախաբությամբ թող տառապի մեր այսօրվա վարչապետը, որովհետև նման բան փորձել են անել մեկ էլ խորհրդային ժամանակներում Սովետական իշխանությունները: Հանրապետականը շարունակելու է քաղաքական պայքարը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Ինչ առաջարկ է արել Գագիկ Խաչատրյանըՙ ԱԱԾ-ին. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,016
Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
984
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
283
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
331
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
558
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272