Հասարակություն
Սպառնում են սպանել, վառել, բռնաբարել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի անդամներին
Gohar Vardanyan
1 րոպե
312 դիտում
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կենտրոնը մի խումբ տղամարդկանց կողմից կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների է ենթարկվում։ Հայտարարությունը՝ ստորև.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը մի խումբ տղամարդկանց կողմից՝ Վահագն Չախալյանի և Հայկ Այվազյանի գլխավորությամբ, գտնվում է կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների տակ։
Կազմակերպության բոլոր անդամները ստանում են բազմաթիվ սպառնալիքներ, ատելության խոսքեր և արժանապատվությունը նսեմացնող վիրավորանքներ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև արդեն իսկ տարբեր ծանոթ և անծանոթ անձանց կողմից։
Կազմակերպության անդամներին սպառնում են սպանել, վառել, բռնաբարել։ Այս ամենը մեծ վրդովմունք է առաջացրել կազմակերպության աշխատակիցների ընտանիքների անդամների, բարեկամների, ընկերների և հատկապես կազմակերպության շահառուների շրջանում։
Ստանում ենք նաև զանգեր կազմակերպության և առանձին անդամների նկատմամբ այս ահաբեկչությունը կազմակերպված վերոնշյալ անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կապակցությամբ, ինչը բնականաբար անընդունելի է մեր կողմից։ Սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ իրավիճակը այլևս դուրս է եկել մեր վերահսկողությունից։
Կազմակերպված մանիպուլյացիաների և վարկաբեկումների միջոցով հասարակությունում պառակտում մտցնելու, ատելություն հրահրելու և մարդկանց իրար դեմ տրամադրելու ողջ պատասխանատվությունը ընկնում է Վահագն Չախալյանի, Հայկ Այվազյանի և իրենց շուրջը հավաքված այլ անձանց վրա։
Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ ստեղծված պայմաններում չենք կարողանում հավուր պատշաճի իրականացնել մեր գործառույթները և շարունակել նույն չափով տրամադրել հոգեբանական, իրավաբանական և փաստաբանական աջակցություն բռնություններից տուժած անձանց։
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գիծը ևս գտնվում է անդադար գրոհի տակ։
Վստահեցնում ենք, սակայն, որ ներկայումս մեր կողմից պաշտպանվող սեռական բռնության զոհերի քրեական գործերը շարունակելու են վարվել կազմակերպության հետ համագործակցող հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի կողմից։
Եվս մեկ անգամ հորդորում ենք տղամարդկանց այս խմբին գիտակցել իրենց կողմից ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվության բեռը՝ հասարակության անդամներին իրար դեմ տրամադրելու և այդ իսկ պատճառով հետագա, նույնիսկ իրենց վերահսկումից դուրս, հանցագործությունների և բռնությունների ալիքի հող ստեղծելու համար։
Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերջ դնել այս կազմակերպված ահաբեկչությանը կին իրավապաշտպանների և նրանց ընտանիքների նկատմամբ, ինչպես նաև ապահովել կազմակերպությունների և անհատների անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել տրամադրել աջակցություն սեռական բռնություններից տուժած կանանց և անչափահասներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ տապալել էին «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը։ Ցուցարարները կարծում են՝ գիրքը մանուկների շրջանում այլասերում է տարածում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Ինչ առաջարկ է արել Գագիկ Խաչատրյանըՙ ԱԱԾ-ին. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,016
Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
984
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
332
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
559
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
273