Հասարակություն

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

Gohar Vardanyan 1 րոպե 356 դիտում
Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն
Մոսկվայում տրանսպորտային պատահարից հետո մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բուժհաստատության աղբյուրին, մահը վրա է հասել բնական պատճառներով: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է այդ տեղեկությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել մոտոցիկլետով և կլինիկական մահ է տարել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը լրագրողի վատ ինքնազգացողությունն է եղել: Լրագրողը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր: Որպես հաղորդավար և թղթակից աշխատել է ВГТРК, РТР և НТВ հեռուստաալիքներում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250