Հասարակություն
Նատալի ֆարմը՝ Մալայան ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
551 դիտում
Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկեր-ության Avastin դեղամիջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողության բարդ խնդրի, նախատեսված չէ ներակնային ներարկման համար: Այս մասին, անդրադառնալով Մալայանիանվան ակնաբուժական բժշկական կե-նտրոնում տեղի ունեցած դեպքին, հայտնում են Նատալիֆարմ ընկերության ներկայացուցիչները:
«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։
Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝նախատեսված չէ ներակնային ներարկման համ-ար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությու-ններիպատասխանատվությունը։
Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեննետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվաը նթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։
Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչհավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։
Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։ Ցավում ենք հիվանդներին հասցվածառողջական վնասի համար և մաղթո-ւմ ենք շուտափույթ ապաքինում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երեւանում մի քանի պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետեւանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,739
ՈՒՂԻՂ․ Մյասնիկյանի այգու բացման արարողությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,567
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
293
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
344
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
568
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
285